- Հարևան, վատ եմ, մի նոր զուլում ա սպասվում։
- Հլը հանգստացի, Վաղո, ի՞նչ ա պատահել։
- Կնիկս հենց նոր էկավ էն քպ-ականի կնկա հետ կոֆե խմելուց, ու գիտե՞ս ինչ ա իմացել։
- Ի՞նչ։
- Ուրեմն էս գերագույնը Զատիկի համար փետից ձվեր ա պատվիրել, մեկ անձից գնումով․ արդեն մի քանի միլիարդ հատկացրել են։
- Ինչի՞ համար։
- Որ Զատիկին մտնեն ժողովրդի մեջ, ձու կռվցնեն ու ժողովրդի ձվերը կրեն։
- Բա հետո՞։
- Էլ ի՞նչ հետո․․․ հետո կլցվեն էն ավտոբուսը ու էդ օրը խոզով-մոզով ահագին մուֆթա ձու կուտեն։
- Խեղճ ժողովուրդ, բա ի՞նչ պիտի անենք։
- Ես գալուց արդեն մի բան մտածել եմ։
- Հլը շուտ ասա։
- Հարկավոր ա ժողովրդին զգուշացնել, որ էդ օրը նեխած ձվերով փողոց դուրս գան։
Կարո Վարդանյան